Հունաստանում նախկին վարչապետի գրասենյակի մոտ պայթյուն է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 4, 2012 8:40
Հունաստանի նախկին վարչապետ Կոնստանտինոս Սիմիտիսի գրասենյակի մոտ, Աթենքի կենտրոնում ինքնաշեն պայթուցիչ է աշխատել: Սիմիտիսը կառավարությունը գլխավորել է 1996-2004 թթ: Պայթյունից պատճառված վնասը նվազագույն է: Տվյալ դեպքը իշխանություններն անվանում են ընտրությունների նախօրեին իրավիճակն ապակայունացնելու փորձ: Սիմիտիսն առաջին անգամը չէ, որ նման հարձակման է արժանանանում: 2010-ի ապրիլին նրա գրասենյակի մոտ կրկին նմանատիպ պայթյուն էր եղել:






Facebook
Tweet This
Email This Post
