Դալլասում հզոր պտտահողմը 110 ինքնաթիռ է վնասել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 4, 2012 8:30
Դալլասի օդանավակայանում ուժեղ պտտահողմի պատճառով շուրջ 110 ինքնաթիռ է վնասվել: Ներկայումս տեխնիկները զննում են դրանք, պատրաստում նորոգման: Աղետի պատճառով American Airlines ընկերությունը ստիպված հհետաձգել է ավելի քան 450 չվերթ: Երեկոյան միայն այդ թիվը փոքր ինչ կրճատվել է:
Դալլասի շրջանում պտտահողմը մի քանի տների տանիքներ է պոկել, իսկ որոշ տների երկրորդ հարկերը փլուզվել են:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
