Վերջին կես դարում ամենաուժեղ մրրիկը հարվածեց Ճապոնիային,տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 3, 2012 20:54
Վերջին կես դարում ամենաուժեղ մրրիկը հարվածեց Ճապոնիային:Այն ուղեկցվում է քամով, որի արագությունը որոշ շրջաններում հասնում է 140 կմ ժամում:
Կան զոհեր, հաղորդում են նաև ամբողջ երկրում տասնյակ վիրավորների մասին: Առանց հոսանքի են մնացել ավելի քան 11 հազար տներ: Որոշ մարզեր հայտարարել են փոթորկի նախազգուշացում: Դա նշանակում է .մնալ տանը և չմոտենալ ափերին`ալիքները հասնում են տաս մետր բարձրության: Բացի դրանից ուժեղ հեղեղները կխթանեն սողանքներ և նստվածքներ:
Իշխանությունները ստիպված են հետաձգել հարյուրավոր ավիաչվերթներ և կանգնեցնել երկաթուղային կապը: Պետծառայողների մեծ մասին ժամանակից շուտ աշխատանքից տուն են ուղղարկել:






Facebook
Tweet This
Email This Post
