ԵՊՀ-ում երկու ուսանողի են դանակահարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 3, 2012 20:11
Ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել  1990 թ. ծնված  Սարգիս Նազարեթյանը:
Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել. նույն վայրից և համանման վնասվածքով  բուժօգնության է տեղափոխվել  1992 թ. ծնված  Գոռ Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին և Գ. Խաչատրյանին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply