«Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդես Սանկտ-Պետերբուրգում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 3, 2012 17:17


         Մարտի 30-ին  Սանկտ-Պետերբուրգում Ա.Ս. Պուշկինի թանգարանում մեծ հանդիսությամբ բացվեց «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը, որի մի բաժինը նվիրված էր իշխանուհի Աննա Աբամելիք-Լազարևային:

Միջոցառման կազմակերպիչներն էին Սանկտ-Պետերբուրգի կառավարությունը, Թաթարստանի մշակութի նախարարությունը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկավ  Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ընթերցվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը:

Նույն օրը` երեկոյան, Մ.Ի.Գլինկայի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցեցին նաև հայ արտիստներ:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply