Ադրբեջանցի փորձագետ. «Կամ Թուրքիան, կամ Հայաստանը կհրաժարվեն սահմանի բացումից»

Օրվա լուր | | October 7, 2009 15:33

vg«Հնարավոր է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ակտիվ քննարկվող սահմանի բացումն այդպես էլ տեղի չունենա, մանավանդ որ մինչև արձանագրությունների վավերացումը դեռ շատ ժամանակ կա,-ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլաձեն` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին,- Կարծում եմ, որ արդյունքում Հայաստանի նախագահը ներկա կլինի պատասխան ֆուտբոլային խաղին: Դրան կհաջորդի հայ-թուրքական բանակցություններում երկարատև լռությունը»:

Ըստ Գուլաձեի` Ռուսաստանը դեմ է հայ հայ-թուրքական սահմանի բացմանը, ուստի Մոսկվայում ինչ-որ բան կմտածեն` իրադարձությունների նման ելքից խուսափելու համար: Գուլաձեի խոսքով` արդյունքում կամ Թուրքիան, կամ Հայաստանը կհրաժարվեն սահմանի բացումից:

աղբյուրը` ИА REGNUM

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply