Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2012 18:20

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Անցնելով օրակարգային հարցերին՝ քննարկվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝ ծրագրային ապահովման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորմանը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին ներկայացնել նախահաշիվ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար:
Անդրադառնալով էլեկտրոնային ստորագրությունների համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերող հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ներդրվելու սահմանաված ժամկետներում և պետությունը սուբսիդավորելու է Փոքր և միջին բիզնեսին էլեկտրոնային ստորագրություններ հատկացնելու ծախսերը:
Որոշվել է կենսաթոշակային բարեփոխումների խորհրդում ընդգրկել ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ նախատեսված աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկման և ուսուցման աշխատանքների ֆինանսավորմանը, ինչպես նաև այլ օրենսդրական հարցերի:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply