Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2012 18:13


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012 թվականի շին բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարում մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում հերթականը Էրեբունի վարչական շրջանն էր:
Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել բակերում, հանգստի գոտիներում, այգիներում և պուրակներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:
Արցախի 8 հասցեի բակում քաղաքապետի այցելության պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ամբողջությամբ բարեկարգվում և կանաչապատվում են նաև Գուրգեն Մահարի 39 և Ազատամարտիկների 76 շենքերի բակերը: Այստեղ կտեղադրվեն նոր զրուցարաններ և նստարաններ, իսկ փոքրիկների համար կկառուցվեն խաղահրապարակներ: Ի դեպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է և վստահեցրել են, որ խնամքով կվերաբերեն իրենց բակերին: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Վարչական շրջանի պատասխանատուներն էլ զեկուցել են, որ տարվող աշխատանքների ընթացքը մշտական հսկողության տակ է և վստահեցրել են, որ դրանք կավարտվեն սահմանված ժամկետում:
Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաև ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող Նոր Արեշ 44 փողոցում կատարվող աշխատանքներին տեղում հետևել է նաև Տարոն Մարգարյանն ու համոզվել, որ դրանք ընթանում են լայն թափով և, որ կարևոր է, ավելի քան 30 տարի նորոգման կարիք ունեցող այս փողոցի բնակիչները ևս գոհ են աշխատանքից:
Քաղաքապետն այցելել է նաև վարչական շրջանի Մանկական այգի, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս այգու բարեկարգման խոստումը Տարոն Մարգարյանը տվել էր բնակիչներին նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ: Ըստ այդմ ամբողջությամբ փոխվում, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, բարեկարգվում և կանաչապատվում է այգու ողջ տարածքը: Ծրագրի համաձայն, այգին կունենա նաև ոռոգման նոր համակարգ:
<>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա շին բարեկարգման ծրագրերը հիմնականում ուղղվել են հենց այդ նպատակին:
Քաղաքապետի պահանջն այս հարցում հստակ է. աշխատել մեկ ընտանիքի նման և բարեկարգել ու գեղեցկացնել մեր մայրաքաղաքը. <>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մասնավորապես կարևորել է բնակիչների բարձրացրած հարցերին ականջալուր լինելն ու դրանց արագ արձագանքելը: Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր հարցերը լուծում կստանան և հաջորդ այցելությանն արդեն վարչական շրջանում պատկերը ավելի լավը կլինի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply