Գրոսմայստերր Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 7, 2009 15:40
Չինաստանի Նանցզին քաղաքում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ–ոքի խաղաց առաջատարի` Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ֆրանսուհի Մարի Սեբագը՝ 6 միավոր: Նրան հաջորդում են` Ձագնիձեն, չինացի Քսյու Յուհուան՝ 5,5-ական միավոր, չինացի Չժաո Սյուեն՝ 5 միավոր, Մկրտչյանը, մոնղոլուհի Բատույագ Մոնղոնտուլը՝ 4,5-ական միավոր:
Դիտվել է 1264 անգամ:





Facebook
Tweet This