«Հունդայի էլանտրա» ավտոմեքենայում`մարիխուանա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 3, 2012 17:26
Ապրիլի 2-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու   կասկածանքով, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից՝ «Հունդայի էլանտրա»  մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երկու երիտասարդի:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածով:
Ըստ երիտասարդներից մեկի հայտարարության՝ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, որը Նորագավիթի դաշտից հավաքել է 2011 թ. աշնանը՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply