Էրդողան. «Արձանագրությունները կստորագրվեն՝ պայմանով, որ Երևանը փոփոխություն չպահանջի»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2009 14:25

«Հայաստանի հետ արձանագրություններն ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին»,-«Wall Street Journal»-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա միաժամանակ նշել է, որ ստորագրությունը կկայանա պայմանով, որ պաշտոնական Երևանը չպահանջի որևէ փոփոխություն կատարել արձանագրություններում: «Թերեւս, ամենակարևոր կետն այն է, որ Հայաստանը չթույլատրի, որ իր քաղաքականությունը պատանդ դառնա սփյուռքի հայության ձեռքում»,-նշել է նա: Միաժամանակ թուրքական «Հուրիեթ»-ը, վկայակոչելով դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյայի գրել է, որ ՀայաստանԹուրքիա արձանագրություններն ստորագրվելու են «անկախ ամեն ինչից»։

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply