Ֆինլանդիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 3, 2012 16:56

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:
Այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Ապրիլի 4-ին տեղի կուենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս:
Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply