Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին:

Պաշտոնական, Օրվա լուր | | April 3, 2012 16:47


Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և բուլղար ժողովուրդների միջև պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու համար:
Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այցի օրերին ՀՀ վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ քննարկել են համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր տնտեսության, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, որտեղ, ըստ Բոյկո Բորիսովի, գործակցության զգալի ներուժ կա:
Վարչապետ Բոյկո Բորիսովը վստահեցրել է, որ Բուլղարիան պատրաստակամ է եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու և իր փորձով օգտակար լինելու Հայաստանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն անդրադարձել են նաև բուլղարահայ համայնքին՝ երկուստեք կարևորելով հայ-բուլղարական երկկողմ կապերի ամրապնդման գործում Բուլղարիայի հայ համայնքի մեծ դերը:

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply