Նախապատրաստություն Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 3, 2012 16:18

Այս օրերին լարված պարապում  Հայաստանի ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները:  Հասկանալի է,  մարզիչները  լուրջ մրցաշարերի են նախապատրաստում իրենց սաներին, որոնք ապրիլի 5 –ից  կընդգրկվեն  Երևանում անցկացվելիք ուսումնամարզական հավաքում: Դրանց  կարևորությունը գիտակցում են բոլոր ընտրյալները, ովքեր պետք է  մասնակցեն իրար հաջորդող օլիմպիական վարկանիշային երեք մրցաշարերի: Առաջին  ,,ռաունդի ,, մեկնարկը կտրվի ապրիլի 18 –ին ` Բուլղարիայում: Այնտեղ օլիմպիական խաղեր մեկնելու ուղեգիր կշնորհվի միայն եզրափակիչի երկու մասնակիցներին : Մեր հավաքականներն այնուհետև կմեկնեն Չինաստան: Ապրիլի 27-29-ը կայանալիք միջազգայինում խաղերի ուղեգիր կշնորհվի  երեքական լավագույններին :

Վերջին հույսը կլինի  Ֆինլանֆիդիայում կայանալիք  / մայիսի 4-6 –ը /  վարկանիշայինը, որտեղ ուղեգիր կստանան  քաշային յուրաքանչյուր կարգում միայն  առաջին և երկրորդ տեղ գրավողները :

Հուսանք, որ մեր պատվասեր  ըմբիշները կվերականգնեն իրենց նախորդների ստեղծած  բարի ավանդույթները  և մրցումներից  պարզճակատ կվերադառնան հայրենիք:

Նշենք, որ առայժմ ուղեգիր ունեն  Արսեն Ջուլֆալակյանը  / հունահռոմեական  ոճի ըմբշամարտ,  74 կգ  /   և  Միհրան Ջաբուրյանը   /ազատ  ոճի ըմբշամարտ , 55կգ / :

 

 

 

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply