Երկու վրաերթ Երևանում, չորս հոգի տեղափոխվել են հիվանդանոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 3, 2012 16:13

Ապրիլի 3-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 1/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի: Ավտոմեքենայի վարորդը և երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 2-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 43 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply