Կովկասը ռուսաստանի համար գերխնդիր չէ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 3, 2012 15:07
Պուտինի կառավարման տարիներին մեր տարածաշրջանում Ռուսաստանի նախկին ակտիվությունը չի լինի: Այս համոզմունքն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ դրա պատճառը, նախևառաջ, այն ներքին բարեփոխումների անհարաժեշտությունն է, որ առաջացել են Ռուսաստանում: Այդ սոցիալ-տնտեսական խնդիրները բավական մեծ զարգացում են ապրել Ռուսաստանումկ, և Պուտինի առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի զբաղվել այդ վերակառուցմամբ կամ սոցիալ տնտեսական նոր մեխանիզմներ մշակելով: Բացի այդ, քաղաքագետը մի քանի այլ պատճառներ ևս նշեց` «Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Ռուսաստանն, իսկապես, ունի շատ լուրջ խնդիրներ, հիմնականում Միջինասիայում և Աֆղանստանում, որտեղից շուտով ՆԱՏՕ-ի զորքերը դուրս են բերվելու և անվտանգության լուրջ սպառնալիքներ են առաջանալու այնտեղ: Մերձավոր Արևելքի խնդիրները` այսպես կոչված «Արաբական գարնան» հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա զարգացման հեռանկարները: Ու ընդհանրապես` Սև ծովի ավազանում, բալկաններում և այլն Թուրքիայի ակտիվությունը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այդ խնդիրների մոտ մեր տարածաշրջանը երկրորդական տեղ է զբաղեցնում:Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվությունն այնքան ժամանակ կցուցաբերվի, քանի դեռ կա պատերազմի վերսկսման վտանգ, Ռուսաստանը կփորձի, պարզապես, ամեն կերպ չեզոքացնել այդ վտանգը: Իսկ մնացած դեպքերում` Ռուսաստանի առաջիկա 2-3 տարիների քաղաքականությունը շատ պասիվ կլինի մեր տարածաշրջանում:






Facebook
Tweet This
Email This Post
