Ադրբեջանի ջանքերն ապարդյուն են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2012 15:03

Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի, որովհետև դրա համար հարկավոր է նաև մասնակից բոլոր կողմերի համաձայնությունը: Այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չի համաձայնվի, որ ստեղծված իրավիճակը, որը փաստացի ապահովել է վերջին տարիների համեմատական կայունությունը տարածաշրջանում, փոփոխվի: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ջանքերին, քաղաքագետը նշեց` «Նրանց համար կարևոր է ստեղծված ֆորմատի փոփոխությունը, որպես նախադեպ: Իրականում այն է, որ Ֆրանսիան Մինսկի խմբի ֆորմատում ներկայացնում է Եվրամիության շահերը, նա որպես պարզապես նախագահող երկիր է: Բայց այսօր Ադրբեջանը խնդիր ունի խուսափել ստեղծված բոլոր ձևաչափերից և դա արվում է ոչ թե առաջընթաց ապահովելու համար, այլ ընդհակառակը, նրանց գործողությունները ցույց են տալիս, որ նախագահների միջև տեղի ունեցող ցանկացած հանդիպումից հետո Ադրբեջանի քայլերը մեկ տարով կամ մի ինչ-որ ժամանակով հետաձգում են հաջողության հասնելու հնարավորությունները: Ադրբեջանին այսօր անհրաժեշտ է միջազգային հանրությանը ցույց տալ երկու կարևոր բան: Նախ` ինչ-որ մի կերպ ընդգծել իրենց նշանակույթունը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում` լավ հասկանալով, որ միջազգային հանրության համար մեր տարածաշրջանում ամենակարևոր խնդիրը անվտանգության ապահովումն է, Ադրբեջանն անընդհատ փորձում է լարված իրավիճակներ ստեղծել հայ-Ադրբեջանական սահմանում և այդ լարվածության արդյունքում ստիպել միջազգային հանբրությանը իրենց համոզել կամ իրենց հետ բանակցել այդ իրավիճակը հաղթահարելու համար»:
Որպես Ադրբեջանի համար երկրորդ կարևոր ցանկություն, քաղաքագետ Հրանտ Մելիք –Շահնազարյանը նշեց Ադրբեջանի` զուտ ներքաղաքական նպատաներ հետապնդելը: «Բաքվում շատ լավ հասկանում են, որ պատերազմական իրավիճակն այն իրողությունն է, որ կարելի է օգտագործել ու կոծկել մնացած բոլոր հանցագործությունները` ամեն ինչ բացատրել պատերազմական իրավիճակով և սահմանում անկայունությամբ»,- ասաց նա:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply