Ձնահյուս Շիրակի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2012 15:06

Ապրիլի 2-ին, ժամը 10.35-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու գծային կայարանների միավորումից ահազանգ է ստացվել, որ մոտ 5400 խմ ծավալով ձնահյուսի հետևանքով փակվել է Ջաջուռ-Մայիսյան ե/գ 7-րդ կմ-ի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Գյումրու գծի ուղեմասի աշխատակիցների կողմից իրականացվել են նշված հատվածի մաքրման աշխատանքներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ջաջուռ-Մայիսյան ե/գ 7-րդ կմ-ի հատվածում ձնահյուսը կանխարգելելու նպատակով պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար այնտեղ են մեկնել են մարզային փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:

Աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը:

Տարածքի ուսումնասիրության արդյունքում կայացվել է որոշում` պայթեցման եղանակով կանխարգելել ձյան շերտի (100մ x 30մ x 3մ) հոսքը: Տեղադրվել է մոտ 20 պայթուցիկ:

Պայթեցման աշխատանքները կշարունակվեն ապրիլի 3-ին:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply