Հովհաննես Գոհարյանի թիմը` Բելառուսի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 7, 2009 14:38

Հովհաննես ԳոհարյանԲելառուսի «ԲԱՏԷ» ֆուտբոլային թիմը, որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, այդ երկրի առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «ԲԱՏԷ»-ն 22-րդ տուրի խաղում հաղթել է Նովոպոլոցկի «Նաֆտանին»`4:0 հաշվով: «ԲԱՏԷ»-ն վաստակել է 53 միավոր: Մերձակա հետապնդողը `Մինսկի «Դինամո» ակումբն է, որն ունի 40 միավոր:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply