Լուրջ քայլեր դեպի էկոգեղեցկություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 11:47

Երբևէ մտածել եք, թե ինչպես է լոգարանն ազդում շրջակա միջավայրի վրա: Կաթող ծորակը տարեկան 6 հազար լիտր ջուր է ծախսում, իսկ կոսմետիկ միջոցի մեկ սրվակը բնությանն արժենում է մի քանի խմ մաքուր օդ,  ջուր, հող: Մի քանի   քայլերով  կարող ենք մեր մոլորակի համար մի լավ բան անել:

Ծորակը հաճախակի փակեք: Ատամները մաքրելու համար  մենք մի ամբողջ դույլ ջուր ենք օգտագործում: Նախընտրությունը տվեք թարմացնող ցնցուղներին` լոգանքի փոխարեն: Լվացքի մեքենան աշխատեցրեք միայն այն ժամանակ, երբ լրիվ լցված է:  Ջուրը կյանքի աղբյուրն է, որը պետք է խնայել, քանի որ ջրի  անբավարարություն արդեն 30 տարուց մոլորակը հաստատ կունենա:

Տնտեսենք էլեկտրաէներգիան:

Կիրառենք էներգախնայող լամպեր: Անջատենք լույսը, երբ դուրս ենք գալիս սենյակից ու միացնենք միայն մտնելիս: Չէ որ դա դժվար չէ: Տեխնիկա գնելիս էլ առաջնորդվենք էներգախնայողության սկզբունքով: Այս տարրական միջոցառումները ոչ միայն մեր միջոցները տնտեսելուն  կնպաստեն, այլև ահռելի օգուտ կտան մեր մոլորակին:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply