ԿԺԴՀ-ն Ճապոնական աերոտիեզերական գործակալության ներկայացուցիչներին հրավիրել է արբանյակի արձակմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 11:25

Ճապոնական աերոտիեզերական գործակալությունը Փհենյանից հյուսիսկորեական արբանյակի արձակմանը ներկա գտնվելու պաշտոնական առաջարկ է ստացել, որը պետք է տեղի ունենա ապրիլին: Հրավերը ԿԺԴՀ-ի աերոտիեզերական տեխնոլոգիաների կոմիտեից է:

Ճապոնիայի գործակալությունը հայտարարել է, որ  այն  կքննարկեն գիտության ու տեխնիկայի նախարարության հետ: Գերատեսչությունում նշել են, որ  հրավերը հնարավոր է մերժեն, քանի որ արբանյակի արձակմանը ներկա գտնվելը կարող է գնահատվել որպես հավանության նշան:

Արբանյակի արձակումը նախատեսվում է իրականացնել ապրիլի 12-16 ժամանակահատվածում:

Դիտվել է 2445 անգամ:
Print Friendly

Leave a Reply