Նյու Յորքում երկվորյակ աշտարակների տեղում Ազատության Աշտարակ է կառուցվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 10:51

2011-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով ավերված երկվորյակ աշտարակների` Առևտրի համաշխարհային կենտրոնի տեղում վեր է խոյանում Ազատության Աշտարակը:

Շինարարական աշխատանքները սկսվել էին ուղիղ 6 տարի առաջ: Ենթադրվում է, որ 104 հարկանի շենքն Արևմտյան կիսագնդում կդառնա ամենաբարձրն ու ու աշխարհում բարձրությամբ երրորդ երկնաքերը: Շենքի բարձրությունը 1776  ֆուտ է (541 մ), ինչը խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման տարեթիվը: Այսօր արդեն ավարտվել է աշտարակի 100 հարկի կառուցումը: Այն հանրությանը կներկայացվի 2012-ի դեկտեմբերին:

Նախագծի արժեքը 3,8 մլրդ դոլար է  գնահատվում:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply