Ֆլորիդայում ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 10:42

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Դիլենդ բնակավայրում  Publix առևտրի կենտրոնի վրա է ընկել երկշարժիչանի  ինքնաթիռը: Դեպքը պատահել է գիշերը: Պատահարի հետևանքով 5 մարդ է տուժել, որոնցից 2-ը, որոնք ինքնաթիռում են գտնվել, լուրջ այրվածքներ են ստացել: Երրորդն արդեն  երկրի վրա է լուրջ վնասվել: Մնացած 2-ը խանութի հաճախորդներ են, որոնց վնասվածքները թեթև են գնահատվում: Ականատեսը պատմում է.«Փոքրիկ դեղին ինքնաթիռը  ուղիղ  դեպի խանութն էր սուրում ու բառացիորեն, մխրճվեց խանութի մեջ: Ոչ մի կտոր չպոկվեց: Այն ամբողջովին խանութի ներսում էր»:

Դեռևս հայտնի չէ, թե խանութին ինչքանի վնաս է պատճառվել:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply