Զոքանչը փեսային փորձել է փրկել ոստիկաններին կծելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 10:31

Տուլայի շրջանի նովոմոսկովյան քաղաքային դատարանը քննում է  տեղի բնակչուհու նկատմամբ հարուցված գործը, որը վիրավորել ու հարձակվել էր օրինապահների վրա: Կինը մեղադրվում է «իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ուժի կիրառման» և «իշխանությունների ներկայացուցիչներին վիրավորելու» մեջ:

Փետրվարին ոստիկանները Նովոմոսկովսկի փողոցում կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի ղեկին նստած վարորդը հարբած էր: Փեսայի կողքին նստած զոքանչը  փորձել է պաշտպանել փեսային: Ոստիկանների գործողությունները կանխելու համար, որոնք փորձում էին հարբած վարորդին բաժին տանել, կինը նստել է  պարեկային մեքենայի  կապոտին ու կառչել մաքրող խոզանակներից ու ոտքերով փորձել հեռու վանել օրինապահներին, հետո գործի է դրել ատամները:

Ոստիկանները ստիպված  լրացուցիչ ուժեր են կանչել ու  միասին փորձել  կնոջը սաստել` ձեռնաշղթաներ հագցնելով: Իսկ  ոստիկանական բաժնում  էլ կինը չի հանդարտվել ու լուտանք է թափել նրանց գլխին:

Իր փեսային պաշտպանող զոքանչին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply