Թուրքիայի նախագահը կոչ է անում օտարերկրացի պատմաբաններին ներգրավվել Պատմական հանձնաժողովում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2009 13:44

Ֆրանսիա կատարած  պաշտոնական այցի նախօրեին Թուրքիայի նախագահն օտարազգի պատմաբաններին հրավիրել է՝ մասնակցելու առաջիկայում կյանքի կոչվելիք «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայկական ջարդերի ուսումնասիրման հանձնաժողովի» աշխատանքներին: «Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին տարաբնույթ վերագրումներ կան: Մեկ բան հստակ է` մարդիկ, որոնք չգիտեն, թե երբ և որտեղ ինչ է կատարվել, չեն կարող որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Աբդուլլահ Գյուլը և ավելացրել. «Հուսով ենք, որ պատմաբաններն ու արխիվագետները կուսումնասիրեն այս հարցը, և մենք պատրաստ ենք՝ ընդունելու այս հանձնաժողովի եզրակացությունները: Մեր անկեղծությունը ցույց տալու համար նույնիսկ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընդունել երրորդ երկրի` օրինակ Ֆրանսիայի պատմաբաններին այդ հանձնաժողովում»:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply