«Ալ Քաիդա. Շուտով, կրկին Նյու Յորքում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 9:45

Ամերիկայի իշխանությունները հետաքննում են  համացանցում հայտնված գրաֆիկական պատկերի տեղադրման հանգամանքներն ու նպատակները, որը տեղեկացնում է  Նյու Յորքում իսլամիստական «Ալ Քաիդա» խմբավորման`  նոր ահաբեկչության պատրաստվելու մասին: Ոճավորված լուսանկարում նյույորքյան աշտարակներն են` «Ալ Քաիդա. Շուտով կրկին Նյու Յորքում» մակագրությամբ:

Ոստիկանական վարչությունը  հետաքննում է բոլոր մանրամասները: Շուտով նրանց կմիանան դաշնային իշխանություններն ու հատուկ ծառայությունները:

2011-ից հետո ծայրահեղականները բազմիցս են  փորձել ԱՄՆ-ում նոր ահաբեկչություններ  կազմակերպել, սակայն իշխանություններին  հաջողվել է կանխել դրանք:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply