«Միկայի» երրորդ հաղթանակը՝ շախմատի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 7, 2009 14:19
Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի գավաթի խաղարկությունում տղամարդկանց Երևանի «Միկա» թիմը երրորդ հաղթանակը տարավ: Մեր շախմատիստները 3,5:2,5 հաշվով առավելության հասան «ՊՎԿ–Կիևչեսսի» նկատմամբ: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդր Օնիշչուկի, Եվգենի Միրոշնիչենկոյի և Ալեքսանդր Բելյավսկու հետ: Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Արեշչենկոյին, իսկ Տիգրան Պետրոսյանը` Սպարտակ Վիսոչինին: Զավեն Անդրիասյանը պարտվեց Վլադիմիր Բակլանին: Այս հաղթանակից հետո «Միկան» վաստակել է 6 միավոր և շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Նույնպիսի ցուցանիշ ունի ևս 5 թիմ:
Շարունակում է անհաջող խաղալ Երևանի «Միկա» կանանց ակումբը: Հերթական տուրում մերոնք 1,5:2,5 հաշվով զիջեցին «Պոլոնիա Վոտում Վրոցլավ» թիմին: Մեր թիմի խաղացողներից Նինո Խուրցիձեն հաղթեց Շեպեկովսկի Հորովսկային, իսկ Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Իվետա Ռաջլիժի հետ: Ցավոք, Հարիկա Դրոնովալին պարտվեց Իոլանտա Զավադսկային, Լիլիթ Գալոյանը` Մոնիկա Կրուպային:
«Միկան» վաստակած 1 միավորով 11 թիմերի մրցավեճում եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Վրաստանի «Սամայյա» ակումբն է` 5 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
