Փոխհրաձգության ժամանակ վիրավորված նախկին նահանգապետը մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 9:25

Նահանգապետի պաշտոնից անցած տարի հեռացած  Ապուրե Խեսուս Ագիլարտեն մարտի վերջին Մարակայ քաղաքի ռեստորաններից մեկում հրաձգության հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է:

Նրա վրա կրակել էին արագ սննդի կետում: Փամփուշտը վնասել էր կզակը, կուծքը, աչքն ու փորը: Ընդ որում, վերջինն ամենածանրն էր, քանի որ խոցել էր ներքին օրգանները: «Բժիշկներն արեցին ամեն ինչ  նրա կյանքը փրկելու համար»,- ասել է Արագուաի նահանգապետը:

Ագիլարտեն երկար ժամանակ  Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի դաշնակիցն էր, սակայն, անցած տարի նա պաշտոնից հեռացավ`  առողջության պատճառաբանությամբ: Դրանից հետո Չավեսը նրա աշխատանքը քննադատության ենթարկեց, նահանգում ստեղծված իրավիճակն էլ իսկական աղետ անվանեց:

Վենեսուելայում Լատինական Ամերիկայի երկրների համեմատությամբ  բռնությունների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: 2011-ին 29 մլն բնակչությամբ երկրում սպանությունների թիվը հասել է 19 336-ի, ինչը հավասար է օրական 53 սպանության:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply