Տյումենում վթարված ինքնաթիռի օդաչուն փրկել է դպրոցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2012 9:03

Տյումենի Ռոշչինո օդանավակայանից դուրս եկած ուղևորատար ATR-72 ինքնաթիռը վթարվել է դպրոցից 300 մ հեռու, որտեղ այդ պահին 250 աշակերտ կար: Գորկովկա գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները համոզված են, որ  վերջին պահին ինքնաթիռը փոխել է իր ուղղությունը. աշակերտները կատարվածի առաջին ականատեսներն են: Առավոտ վաղ գարնանային արձակուրդներից հետո նրանք առաջին դասին են հավաքվել: Զանգը պիտի հնչեր, երբ մոտակայքից սարսափելի հարվածի ձայն լսվեց: Վտանգի աստիճանը նրանք հասկացան, երբ տեսան, թե որքան մոտ է ընկել ինքնաթիռը:

«Անտառը ծածկում է անկման վայրը, սակայն երկրորդ հարկից ամեն ինչ լավ երևում էր: Երեխաները ցանկանում էին իսկույն այնտեղ վազել: Մենք դժվարությամբ ենք նրանց զսպել: Օդաչուն  գիտեր, որ իր ճանապարհին մեր դպրոցն էր, այդ պատճառով էլ փոխել է ինքնաթիռի ուղղությունը»,-պատմել է դպրոցի տնօրենը:

Վթարված ինքնաթիռի 31 զոհից 12-ի ինքնությունը հաստատված է, 12-ն էլ ծանր վնասվածքներով ու այրվածքներով գտնվում են հիվանդանոցում:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply