Արմեն Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 2, 2012 22:19

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով Գարեգին Գաբրիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լևոն Երանոսյանը, ով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply