Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ժամանել է Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2012 21:12


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:
Երևանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային Ժողովի Նախագահ Սամվել Նիկոյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply