Վաշինգտոնը Ալիև-Սարգսյան հանդիպումից արդյունավետություն է ակնկալում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 13:22

philip-gordonՎաշինգտոնը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հոկտեմբերի 8-ին Քիշնևում կայանալիք հանդիպման արդյունավետություն Է ակնկալում. այդ մասին «Թրենդ»-ին ասել Է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը:

«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև բանակցություններում վերջին ժամանակներս արձանագրված առաջընթացը շոշափելի արդյունքների կբերի Քիշնևի հանդիպման ընթացքում»,-ասել Է նա:

Գորդոնի խոսքով` ԱՄՆ-ի վարչակազմը հնարավոր ամեն ինչ կանի՝ այդ նպատակին հասնելուն աջակցելու համար:

«Միացյալ Նահանգները վճռականորեն կշարունակի աջակցությունը ղարաբաղյան գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի անվտանգությամբ և ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Կարծում եմ, որ հակամարտության կարգավորումը հնարավոր Է, և ԱՄՆ-ը պատրաստ Է օժանդակել դրան»,-ասել  Է Միացյալ նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply