Կիպրոսի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2012 18:35

            ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:

Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն  եւ համատեղ մամլո ասուլիսը:

Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply