Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 18:27

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ: 4-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 3-ին, 7-ին առանձին վայրերում ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով, 4-6-ը ամենուրեք կբարձրանա 4-7 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 3-ի գիշերը, 7-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 3-ի ցերեկը, 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 24.30C (2008 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.00C (1887 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.50C

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply