Հունգարիայի նախագահը պաշտոնաթող է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 18:06

Պետության ղեկավարը որոշել է հեռանալ պաշտոնից. Օրերս նրան մեղադրեցին գրագողության մեջ ու զրկեցին գիտական աստիճանից:

Այսօր Հունգարիայի նախագահը պաշտոնից հրաժարական է տվել: Այդ քայլը պատճառաբանել է  երկրում   գրագողության լուրի հետ կապված աղմուկով:

Մարտի 30-ին Զեմելվայսի համալսարանը նրան զրկել է գիտական աստիճանից`  դոկտորական թեզը  համարելով գիտական աշխատանքի պահանջներին չհամապատասխանող:

Հատուկ հանձնաժողովը ուսումնասիրելով նրա երախայրիքը` “Ժամանակակից օլիմպիական խաղերի ծրագրերի վերլուծություն” վերնագրով, հայտարարել է, որ աշխատության  զգալի մասը բառ առ բառ արտագրված է նման թեմայով այլ աշխատանքից:

“Սահմանադրության համաձայն, նախագահը պետք է իր ազգի միաբանությունը ներկայացնի:  Ես սակայն, դարձել եմ տարաձայնության խորհրդանիշ: Միակ իմ պարտքը նման իրավիճակում` պաշտոնից հեռանալն է”,մեկնաբանել է Պալ Շմիթը:

Ի դեպ, սրանից առաջ նա հերքում էր գրագողության մեղադրանքը:

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply