Հայաստան – Ավստրիա` 2:4

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2012 17:16

2013-ի ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի  կանանց ազգային հավաքականը «Միկա» մարզադաշտում ընդունել էր Ավստրիայի ընտրանուն: Առաջին խաղակեսի սկզբնամասում Գոհար Արմենյանը և Անի Ղուկասյանը առաջ մղեցին մեր թիմին, սակայն դեռ մինչև ընդմիջում Նինա Բուրգերը և Կոռնելիա Հաասը երեք գնդակ ուղարկեցին Աննա Կարապետյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում Բուրգերը ևս մեկ գոլ գրանցեց իր հաշվին, դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով:

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply