ՀԱԿ-ը ջո՞ւր է պղտորում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 17:10

Ռուբեն Հակոբյանը ցավում է, որ ՀԱԿ-ի կողմից ոչ ճիշտ ինֆորմացիա է տարածվել: Այսօր, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի և հասարակական սեկտորի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանի համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ-“Ժառանգությու” հարաբերությունների լարվածության մասին հարցադրումներին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ՀԱԿ-ի կողմից տարածվել է ոչ ճիշտ ինֆորմացիա: Նա պատմեց, որ իրենք մարտի 13-ին հանդես են եկել նախաձեռնությամբ և հանդիպել են ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ` առաջարկելով, որ ընդդիմությունը կարողանա բանակցելու միջոցով յուրաքանչյուր ընտրատարածքում ունենալ մեկ միասնական թեկնածու:  ՀԱԿ-ն այս առաջարկությանը պատասխանել է երկու օրից և ասել է, որ ճիշտ կլինի բանակցել մինչև առաջադրումները:

“Բայց դրա համար ընդամենը 4 օր ժամանակ էր մնացել և դրա համար մենք զուգահեռաբար բանակցուիմ էինք Դաշնակցության հետ, իսկ ՀՅԴ-ն էլ առաջարկում էր գրանցումներից հետո բանակցել: Իրական չէր այդ պահին, որ կարողանայինք 3-4 օրվա ընթացքում միասնական թեկնածուների հարց ճշտել ընտրատարածքներում: Այնուհետև` երբ ավարտվեցին առաջադրումները` մարտի 23-ին, նորից հանդիպեցինք և ճշտեցինք, թե կա՞ Քաղաքական կամք, ցանկություն, որ ընդդիմություը յուրաքանչյուր ընտրատարածքում ունենա մեկ թեկնածու: Ասվեց` այո’, և մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը”,- հայտնեց Ռուբեն Հակոբյանը:

Նա ասաց, որ իրենք առաջարկել են, որ կարող են Երևանում պաշտպանել ՀԱԿ-ի 8 թեկնածուներին և, իրենց առաջարկությամբ, ևս 12 թեկնածուներ` ամբողջ հանրապետության տարածքում: Փոխարենը ՀԱԿ-ը պետք է պաշտպաներ Երևանում “Ժառանգության” 5 թեկնածուներին:

“Սա մերժվեց, և շատ անհասկանալի էր, որ փոխարենը ոչինչ չառաջարկվեց: Այնուհետև, շատ եմ ցավում, որ բանակցողները, մեղմ ասած, ոչ ճիշտ ինֆորմացիա ներկայացրեցին”,- նշեց “Ժառանգության” փոխնախագահը:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply