Կարապետ Ռուբինյանը շնորհակալ է հնարավորություն ստանալու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 17:05

«Ժառանգություն» կուսակցության ներկայացրած` ԱԺ ընտրույթունների թեկնածուների համամասնական ցուցակում, բացի «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» դաշինքի ներկայացուցիչներից, տեղ են գտել նաև հանրային սեկտորի ներկայացուցիչները: Ընդ որում` նրանց ուղարկվել են մասնավոր հրավերներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Կարապետ Ռուբինյանը, ով նույնպես տեղ է գտել ընտրացուցակում` նույն սկզբունքով:

«Ես շնորհակալություն եմ հայտնել, որովհետև ինձ հնարավորություն տրվեց արձանագրել իմ տեղը քաղաքական դաշտում: Այս դաշինքի մեջ ինձ համար ամենակարևորը ազատականության գաղափարն էր: Իսկ հիմա արդեն կապ չունի, թե ովքեր են նախաձեռնել, ովքեր են սկսել: Մենք հռչակել ենք, որ միասնական թիմ ենք` հավասար, ազատ հնարավորություններով գաղափարներ առաջարկելու, քննարկելու և միասնական վճիռները կյանքի կոչելու»,- նշեց Կարապետ Ռուբինյանը:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply