«Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքը գործիք է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 17:02

Մայիսի 6-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին «Ժառանգություն» և “Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացրած միասնական համամասնական ցուցակը ոչ թե իրավիճակային համախմբում է Ազգային Ժողովում ընտրվելու համար, այլ երկարաժամկետ համագործակցության սկիզբ է: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:

«Առաջին դեպքն է վերջին տարիների ընթացքում, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվում է գաղափարական հենքի վրա մի թիմ, հանրային սեկտորի ներկայացուցիչների ընդգրկմամբ, որը նաև նպատակ է դնում  քաղաքացիական հասարակության առաջ քաշած խնդիրները իրականացնել Ազգային Ժողովում` Իրավահավասար դաշինքի սկզբունքով ձևավորված երկու կուսակցությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչների միջոցով»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply