Վլադիմիր Հակոբյանը սոսկ 12-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2012 17:06

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը, 11 հնարավորից վաստակած 8 միավորով, զբաղեցրել Է 12-րդ տեղը :

7,5  միավորով գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել Է 31-րդ տեղը, 7-ական միավորով գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը զբաղեցրել են, համապատասխանաբար, 40-րդ, 52-րդ և 62-րդ տեղերը: Չեմպիոնի տիտղոսը 8,5 միավորով նվաճել Է ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, 2-րդ և 3-րդ տեղերը 8-ական միավորով զբաղեցրել են ֆրանսիացի Լորան Ֆրեսինյեն և ռուսաստանցի Վլադիմիր Մալախովը:

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply