Համամասնական յոթ թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 15:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների չի գրանցել, իսկ մի քանիսն էլ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությունից, «Բարգավաճ Հայաստան», «Օրինակ երկիր» և «Միավորված հայեր» կուսակցություններից:

ՀՀԿ-ական թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեք թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արտեմ Սարգսյան, Արմեն Բաղդասարյան, իսկ ԲՀԿ-ից ինքնաբացարկ տված թեկնածուներ են Սերգեյ Բագրատյանը և Մհեր Պողոսյանը, ՕԵԿ-ից՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, «Միավորված հայեր» կուսակցությունից՝ Տելեմակ Աֆրիկյանից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ–ը սահմանված կարգով մինչև ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ինը կուսակցություններին՝ որոշակի փոփոխություններով: Դրանք են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն»,«Միավորված հայեր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես դաշինքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին, որով հաստատվեց համամասնական ցուցակների գրանցումը, հանձնաժողովի անդամներն առարկություններ ունեին ՀԱԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանի և «Օրինաց երկրի» երկու թեկնածուների՝ Արամ Հարությունյանի ու Գևորգ Թոսունյանի վերաբերյալ, ինչի արդյունքում նրանք ևս չեն գրանցվել պահանջված փաստթղթերի անհամապատասխանության պատճառով:

Ինչ վերաբերում է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով 41 տեղի համար առաջադրված նախկին 180 թեկնածուներին, ապա ինքնաբացարկների և փաստթղթերի անհամապատասխանության պատճառով, այսօր գրանցված թեկնածուները 156 են:

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply