«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» երկարատև ծրագրեր ունեն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 2, 2012 16:59
«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը ոչ թե նախընտրական միավոր է, այլ գաղափարական հենքի վրա ձևավորված կառույց, որը հետագա համագործակցության ծրագիր ունի: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Նպատակը մեկն է` որ կարողանանք Հայաստանում իրականում իրականացնել իշխանափոխություն, այն ծրագիրը, որն առաջարկվում է, հետևյալն է. քաղաքական առումով` հայ-թուրքական հարաբերությունների հարցով, արցախյան հակամարտության հարցով և մարդու իրավունքների առումով, նույն մոտեցումն է որդեգրվում: Եվ ամենակարևորն այն է, որ նաև պետական կառավարման համակարգի փոփոխության հարց է դրված: Այսինքն` այսօր մեր պետական կառավարման համակարգը կիսանախագահական է, այս միավորը հաջողության` հաղթանակի դեպքում անցնելու է պետական կառավարման պառլամենտական, կամ, ինչպես ասում են, վարչապետական համակարգի»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Դաշինքի ներկայացրած` ԱԺ ընտրությունների համամասնական թեկնածուների ցանկն էլ, ինչպես ներկայացրեց « ժառանգության» փոխնախագահը, նույնպես գաղափարաքաղաքական հենքի վրա է կատարվել: Բացի դաշինքի երկու նախաձեռնողներից` «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից», ցուցակը ներառում է նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
