Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2012 14:37

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության  ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:

 

 


Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply