Ա. Խաչատրյանը մնացել էր Երևանյան լճի կենտրոնում` ցեխակույտի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 13:34

Ապրիլի 1-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղա­մասի 1-ին միկրոշրջանի թիվ 3 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ` 1924 թ. ծնված Ա. Բաղդասարյանը վատ­­առողջ է, ընկել է հատակին ու չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, անհրաժեշտ է փրկարար­նե­րի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, որի փրկարարները Ա. Բաղդասարյանին տեղափոխել են մահճակալ:

Նույն օրը, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ և անհրաժեշտ է փրկարարների օգնու­­թյունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ժամը 17.22-ին փրկարարներն անվտանգ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, որին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:

 

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply