Հայկական պատվիրակությունը, բնականաբար, չի այցելի «Շեհիդների պուրակ»

Պաշտոնական, Օրվա լուր | | April 2, 2012 12:26

Այս պահին Բաքվում մեկնարկում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը:

Նիստի օրակարգում են չորս հիմնական զեկույցներ են, որոնք նվիրված են էներգետիկ ենթակառուցվածքներին, ժողովրդավար, ազատ և անկախ ԶԼՄ-ների ապագային, առևտրային համաձայնագրերին ու համագործակցությանը ոչ միայն կառավարչական մակարդակի, այլև քաղաքացիական հասարակությունների միջև:

Լիագումար նիստին մասնակցում են պատվիրակություններ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից ու ԵԽ-ից:

Ըստ նախատեսված ծրագրի պատվիրակություններին սպասվում է նաև այցելություն Բաքվի «Շեհիդների պուրակ», սակայն ինչպես Panorama.am-ին  հայտնեց հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, բնականաբար, հայերը նման այցելություն իրենց ծրագրում ու առհասարակ չեն նախատեսել:

Panorama.am

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply