Հունաստանում հայ գաղթականներին օժանդակող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը սատարում է Մաշտոցի պուրակի պաշտպաններին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 12:37

Անցնող շուրջ տասը տարիներին Հունաստանում հայ գաղթականներին օժանդակող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը, Մաշտոցի պուրակի կապակցությամբ կոչ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

ԿՈՉ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Զորակցում ենք Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստների հանրային իրավունքը պաշտպանող գործունեությանը, ակտիվիստների նախաձեռնությունը պաշտպանող ՀՀ մտավորականների, գիտաշխատողների և լրագրողների շրջահայաց կեցվածքը և պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժվելու նրանց իրավացի պահանջը:

Հանրային սեփականության պաշտպանելն ամենուրեք բարձրագույն իրավունք է և անվիճելի օրենք ու պարտականություն, իսկ այս օրերում Մաշտոցի պուրակում կատարվողը, օրինակելի և որակական նոր ոստում կարելի է համարել ՀՀ քաղաքացիական և հանրային իրավունքի պաշտպանելու գործում:

Երեք տարի անցնելուց հետո, կառուցվող կրպակների ապամոնտաժելու մասին ՀՀ կառավարության և քաղաքապետարանի հանձնարարությունն ու հավաստիացումները ինքնին ապացուցում են կրպակների տեղադրման որոշման անճշտությունը, իսկ հանրային իրավունքը ոտնահարող սխալի սրբագրման երեք տարի ձգձգումն ու հետաձգումը, բնականաբար անբացատրելի և անհասկանալի է: Նման կարևոր սխալի գիտակցությունն ու իմացությունը ենթադրում է, ոչ միայն սխալի անհապաղ սրբագրումը, այլև իրագործողներին պատասխանատվության ենթարկելը, այլապես քաջալերվելու և կրկնվելու են հանրային գույքի և սեփականության նկատմամբ այսօրինակ ոտնձգությունները:

Հետևաբար, կոչ ենք ուղղում ՀՀ կառավարության և քաղաքապետարանի համապատասխան մարմիններին, չհակադրվելով հասարակական պահանջին եւ ստեղծված բարդությունը անտեղի երկարձգելու փոխարեն, երկխոսություն նախաձեռնեն բնապահպան ակտիվիստների ներկայացուցիչների հետ եւ քաղաքացիերի իրավունքը ոտնահարող այս որոշումը սրբագրելով՝ կանխել ստեղծված լարվածության աննախատեսելի հետևանքները:

ՀՀ մարդու իրավունքի պաշտպան ինստիտուտին, կոչ ենք ուղղում, իր հանգամանքին անվայել հայտարարություն կատարելու փոխարեն, տեր կանգնի իր կոչումին՝ ջանք չխնայի նպաստելու քաղաքացիների իրավունքի պաշտպանությանը և լարվածության մեղմացմանը:

Զսպվածության կոչ ենք ուղղում բոլորին, ստեղծված բարդությունը լուծելու՝ օրենքի սահմաններում:

«Հայաստան.»

հասարակական մշակութային կետրոն

Աթենք, 1 ապրիլի 2012 թ.

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply