Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 13:20

Մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այրվել է 1 հա եղեգնուտ և 7 հա խոտածածկ տարածք:

Տավուշի մարզում` Իջևանի «Խոզմարգ» կոչվող հանդամասում այրվել է 3000 քմ խոտ, Տավուշ գյուղի «Շամիրի թումբ» կոչվող տարածքում` մոտ 2000 քմ խաղողի այգի, Վերին Կարմիր աղբյուր գյուղի «Շոր» հանդամասում` 1 հա, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավ­տո­ճանապարհին` 2,5 հա, Նոյեմբերյանի «Քրդատափ» հանդամասում` 1,5 հա, Բերդ քաղաքում` 2 հա, Զորական գյուղի մոտ` մոտ 3,5 հա, Աչաջուր գյուղի մոտ` 10 հա, Իջևանին հա­րա­­կից սարա­լան­ջին` 1200 քմ մակերեսով բուսածածկ տարածք:

Արագածոտնի մարզում` Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին այրվել է մոտ 3 հա, Աշտարակ քաղաքում` 1,2 հա, Կարբի գյուղում` 2 հա խոտ:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այրվել է մոտ 2000 քմ, Հալիձոր գյուղին հարակից անտառապատ տարածքում` 1 հա, Գորիսի գերեզմանատան մո­տ` 8 հա խոտածածկ տարածք:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այրվել է մոտ 2500 քմ, Վանաձորում` 3000 քմ և 2,5 հա խոտածածկ տարածք, Ջրաշեն գյուղի մոտ` 5 հա խոտ:

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում և հարակից տարածքում այրվել է 6000 քմ խաղողի այգի, ինչպես նաև 1 հա բուսածածկ տարածք ու վայրի ծառեր:

Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին այրվել են 3,5 հա մակերեսով տնկիներ ու խոտ, Էջմիածին–Արմավիր ավտոճանապարհին` 2000 քմ խոտածածկ տարածք:

Երևանի Սարկավագի փողոցում այրվել է 3000 քմ, Երևանյան լճի մոտ` 2000 քմ, Աճառյան փողոցում («Տերնոպոլի» համալսարանի մոտ)` 1000 քմ մակերեսով խոտ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply