Պակիստանցի երեխան ինքնահրկիզվել է դպրոցական համազգեստ չունենալու պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 2, 2012 11:56

Պակիստանի Շաբքադար քաղաքում 13-ամյա Քամրան Խանը դպրոցական համազգեստ չունենալու պատճառով հրկիզել է իրեն, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

Ֆինանսական ծանր խնդիրների պատճառով Կամրանի ծնողները չեն կարողացել գնել համապատասխան համազգեստը: Տղայի եղբոր խոսքերով` Կամրանն այնքան լավ աշակերտ է եղել, որ նույնիսկ դպրոցն ազատել է նրա ծնողներին բոլոր տեսակի վճարներից:

«Նա երբեք ոչինչ չի պահանջել ծնողներից: Միայն մեկ անգամ մայրիկին խնդրել է, որպեսզի դպրոցական համազգեստ գնի, պատճառաբանելով, որ ամաչում է, երբ տեսնում է, որ բոլորը կոկիկ են հագնված իսկ ինքը` ոչ», – ասել է Կամրանի ավագ եղբայրը:

Ոստիկանության աշխատակիցների տեղեկացմամբ` Կամրանը իր վրա վառելանյութ լցնելու և այն վառելու հետևանքով է մահացել, նրա մարմնի մոտ 65%-ն այրվել է:

Պակիստանի դպրոցներում վարձավճարը մոտ 2 ամերիկյան դոլար է, սակայն նույնիսկ այդ գումարը շատ բարդ է վճարել աղքատ ընտանիքների համար: Երկրում բնակվող 6-16 տարեկան երեխաների մոտ 50%-ը գրաճանաչ չեն:

 

Tert.am

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply