Կուսակցությունների համամասնական ցուցակներում փոփոխություններ են տեղի ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2012 11:53

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների չի գրանցել, իսկ մի քանիսն էլ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

ՀՀԿ-ական թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեք թեկնածու՝ Դավիթ Սարգսյանը, Արտեմ Սարգսյանը, Արմեն Բաղդասարյանը, ԲՀԿ-ից ինքնաբացարկ տված թեկնածուներ են Սերգեյ Բագրատյանը և Մհեր Պողոսյանը, ՕԵԿ-ից՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, «Միավորված հայեր» կուսակցությունից՝ Տելեմակ Աֆրիկյանը:

ԿԸՀ–ն սահմանված կարգով մինչև ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում գրանցել է ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ինը կուսակցություններին՝ որոշակի փոփոխություններով: Դրանք են՝ Հայաստանի դեմոկրատականկուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,  Հայաստանի հանրապետական կուսակցությունը,  «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն»,«Միավորված հայեր» կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես դաշինքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին, որով հաստատվեց համամասնական ցուցակների գրանցումը, հանձնաժողովի անդամներն առարկություններ ունեին ՀԱԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկված Խաչատուր Սուքիասյանի և «Օրինաց երկր»-ի երկու թեկնածուների՝ Արամ Հարությունյանի ու Գևորգ Թոսունյանի վերաբերյալ, ինչի արդյունքում նրանք ևս չեն գրանցվել պահանջված փաստթղթերի անհամապատասխանության պատճառով:

Ինքնաբացարկների և փաստթղթերի անհամապատասխանության պատճառով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ԱԺ 41 տեղերի համար կպայքարեն գրանցված  156 թեկնածուները:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply