Տյումենի մոտ վթարված ինքնաթիռում նախնական տվյալներով հայեր չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 2, 2012 11:33

Տյումենի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռում նախնական տվյալներով հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ATR-72 մակնիշի ինքնաթիռը, որում եղել է 43 մարդ` 39 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Ինքնաթիռն ընկել է թռիչքից քիչ ժամանակ անց: Մի քանի ուղեւորների հաջողվել է փրկվել: Անձնակազմի անդամները եւ ուղեւորների մեծ մասը` այդ թվում նաեւ երեխաներ, զոհվել են: Փրկարարների տվյալներով` վթարի վայրում հայտնաբերվել են 9 ողջ մնացածներ եւ 11 զոհերի մարմիններ:

UTair ավիաընկերության АTR-72 ինքնաթիռը, որն իրականացնում էր UTA-120 «Տյումեն-Սուրգուտ» չվերթը, տեղորոշիչների էկրաններից անհետացել է ժամը 5:35-ին: Այն տեսադաշտից կորել է թռիչքուղուց 3-5 կմ հեռանալուց հետո:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply